Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։

Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment