Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՄԱՆ-ի մամուլի ծառայությունը։
Թեհրանում կայացած հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին:
Միրզոյանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
