
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս վիժվածքները ժամանակին բոզի լաց էին կապում՝ հղում անելով առաջնագծում էս պահածոներից սարքված պատնեշներին: Մտահոգվում էին, իբր թե, առաջնագծի անմխիթար վիճակով, զինվորի անվտանգությամբ… Հետո հեղաշրջման արդյունքում նստեցին աթոռներին ու հեգնանքով էին խոսում առաջնագծի նախկին կահավորումից, օդը «փակում» էին… տենց օդը փակ վիճակում ինչ կար-չկար տվին, ծախին, հանձնին… իսկ հիմա սկի փամփուշտ չեն տալիս առաջնագծում կանգնած զինվորին, ինչի մասին մամուլն է արդեն գրում: Ամբողջ սահմանագիծը թշնամու համար դարձել է անշառ որսի տեղանք: Մտնում, տան մեջ կին-երեխա են կրակում, ինվալիդ սարքում:
Ընդ որում, տան մեջ 3 կրակոց է եղել ու փամփուշտները պրծել են: Այսինքն ԱՌՆՎԱԶՆ 27 կրակոց էլ տնից դուրս ա եղել: Բայց դե՝ ո՞վ ա հաշվում… խաղաղություն ա: Մեր զինվորներն էլ կինքնասպանվեն, հանկարծամահ կլինեն հանուն էդ խաղաղության:
Հ.Գ. ինձ հետաքրքիր ա, եթե օրինակ, Կապանի ծայրամասում, զուտ հիպոթետիկ, թշնամու դիրքից 30 մետր հեռավորության վրա մի, հիպոթետիկ Հնդկաստանի քաղաքացու վիզ փռթեն… օրինակի համար էլի… ասենք, թե նախկինում ծննդի օբյեկտ ա եղել, հիմա դարձել ա կացարան, հնդիկները մտել ապրում են, մեր խաղաղ հարևաններն էլ մտնում, զուտ զա կայֆ, մեկի վիզը փռթում են… Տենաս ի՞նչ են անելու սրանք: Մարդ ես, կարող ա էդ հնդիկը բարեկամ ունենա, փորձեն ճշտեն՝ ուր ա էդ մարդը կորել… Ի՞նչ պիտի ասեն… Հօ՞դս ա ցնդել … Թե՞ կասեն խառակիրի ա իրան արել… Վզից»: