ՀՀ-ն ու Թուրքիան քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերագործարկումը – armeniatoday.am

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուն քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ՀՀ ՏԿԵՆ-ի՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Նշվում է, որ Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։

Leave a Comment