Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան — Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի — Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնմանն ու գործարկմանն ուղղված աշխատանքներին։

Երկուստեք ընդգծվել է երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության զարգացման համատեքստում։

Այցի շրջանակում թուրքական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ղեկավար կազմի հետ։

Leave a Comment