Հայաստանը բենզինի գներով հետխորհրդային տարածքում զբաղեցրել է 3-րդ տեղը

«Գեոստատիստիկա» Telegram-ալիքը հրապարակել է 2026 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ հետխորհրդային երկրների բենզինի գների վերաբերյալ տվյալները։

Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմում է 1,59 ԱՄՆ դոլար՝ մեկ լիտրի համար։ Վառելիքի ամենաբարձր գինը գրանցվել է Ուկրաինայում, որտեղ մեկ լիտր բենզինի միջին արժեքը 2,03 դոլար է։ Երկրորդ տեղում Մոլդովան է՝ 1,94 դոլար մեկ լիտրի համար։ Երրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը․ այստեղ վառելիքի միջին գինը կազմում է 1,65 դոլար մեկ լիտրի համար։

Վրաստանում բենզինի մեկ լիտրի գինը 1,56 դոլար է, Ուզբեկստանում՝ 1,55 դոլար, Ղազախստանում՝ 0,72 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 0,68 դոլար։

Ուսումնասիրված երկրների շարքում վառելիքի ամենացածր գինը գրանցվել է Թուրքմենստանում, որտեղ մեկ լիտր բենզինն արժե ընդամենը 0,43 դոլար։

Leave a Comment