Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակել ու ոտքից վիրավորել էր Անի Ավետիսյանին, մարմնական վնասվածքներ պատճառել նրա երեխաներին, Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։

Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համապատասխան պետական գերատեսչությունները, սակայն, չեն մեկնաբանում, թե կոնկրետ որ բուժկենտրոնում է և ինչ վիճակում է ադրբեջանցին։

Leave a Comment