ԶԳՈՒՇԱՑԵՔ. Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ • Tribune.am

«Քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։

Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։

❌ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։

Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։

Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։

Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։

⚠️ Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

✅Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից»։

Leave a Comment