Մարդու իրավունքներ, էթիկա և կենսաբժշկություն. մեկ տարի անց

Մարդու իրավունքներ, էթիկա և կենսաբժշկություն. մեկ տարի անց

05.10.2026 | 18:06


Նախորդ տարի այս օրերին էր, երբ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում մասնակցում էի «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթացին:

Այն մասնագիտացման նոր ուղի հարթեց՝ ստիպելով խորապես մտնել մի դաշտ, որում նախկինում չէի եղել և չէի բախվել այդքան բարդ ու հակասական էթիկական ու իրավական խնդիրների և երկընտրանքների:

Մեկ տարի անց տևական որոնումներն ու հարատև կրթության ջանքերը հանգեցրին այս ոլորտի խոր ըմբռնմանը, ինչը թույլ տվեց ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն արդեն արդյունավետորեն կիրառել հենց բուժաշխատողների շրջանում:

Այս ճանապարհը նաև հնարավորություն տվեց իմաստավորելու և նույնիսկ վերանայելու ձևավորված համոզմունքները մարդու արժանապատվության, կյանքի ու մահվան, կարեկցանքի ու էմպատիայի, ցավի ու տառապանքի, ազատ կամքի ու ինքնորոշման և շատ այլ հարցերի վերաբերյալ: Դրանց փիլիսոփայական, հոգևոր-իրավական կողմին ավելացավ նաև առողջապահականն ու բժշկականը:

Կրթությունը հարատև է։

Տիեզերքում ամեն ինչ հոսում է:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment