Նոյեմբերի 1-ից կգործի կենսաչափական անձնագրի տրամադրման 14 նոր գրասենյակ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հրապարակմն՝անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով և կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։
Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․
ԵՐԵՎԱՆ
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)
• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12
2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։
Կարդացեք նաև՝
Կարժենա 78 դոլար և կտրվի 10 տարով․ ի՞նչ պետք է իմանալ կենսաչափական անձնագրերի մասին
