Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118-րդն է, մրցաշարի երրորդ շրջանում 6:4, 6:1 հաշվով հաղթել է բրիտանացի Սոնայ Քարթալին։ Խաղը տևել է 1 ժամ 31 րոպե։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Չարաևան կմրցի չինացի Չժեն Ցինվենի հետ, որը հաղթել է չեխ Մարի Բոուզկովային։
Նախորդ շրջանում Չարաևան 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային։
Սա Չարաևայի առաջին հաղթանակն է աշխարհի լավագույն տասը թենիսիստուհիներից մեկի նկատմամբ։
