
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան էջում գրել է․ «Ոչինչ այդպես չի արտահայտում մեր կյանքի ներծծվածությունը ձևականությամբ և պաթետիկությամբ, որքան որևէ տոն կամ մասնագիտական օր։
Ուսուցիչների կենսագործունեության միջավայրը հանրության վեջը չէ տարվա 364 օրերին, բայց հոկտեմբերի 5-ին պարզվում է, որ մարդիկ «կյանք չունեն» առանց ուսուցչի և անհամբեր սպասել են, թե երբ է գալու հոկտեմբերի 5-ը, որ մի որևէ ուղերձով ազդարարեն այդ մասին։
Ներեցեք, բայց մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք, ու այստեղ մենք ունենք շատ լուրջ մտորելու առիթ՝ նախքան որևէ ուղերձ գրելը»։
Աղբյուրը` Հակոբ Բադալյան