Ուկրաինան և Գերմանիան 8,5 միլիարդ եվրոյի 15 համաձայնագիր են կնքել

Ուկրաինան և Գերմանիան 8,5 միլիարդ եվրոյի 15 համաձայնագիր են կնքել

Ուկրաինայի և Գերմանիայի միջև ձեռք է բերվել 15 կարևոր համաձայնություն՝ ընդհանուր 8,5 միլիարդ եվրո արժեքով. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ համաձայնությունները պետք է նպաստեն երկու երկրների արդյունաբերության զարգացմանն ու ամրապնդմանը։

Պայմանավորվածությունները ներառում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների, այդ թվում՝ հակադրոնային համակարգերի և փոքր հրթիռների, ռադարների, ցամաքային անօդաչու համակարգերի ու հրետանային միջոցների ոլորտները։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան նախատեսում են նաև ընդլայնել հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը և Գերմանիայում ավելացնել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների արտադրությունը։

Նա անդրադարձել է նաև FREYJA ծրագրին և էներգետիկ ոլորտին ցուցաբերվող աջակցությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment