
Ռուսաստանը բոլոր հնարավոր եղանակներով նախազգուշացրել է Կիևում օտարերկրյա պետությունների դեսպանատներին՝ Ուկրաինայի մայրաքաղաքում հետագա գործունեության վտանգների մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր Արտաքին գործերի նախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը բազմիցս համապատասխան ծանուցումներ են տարածել»,- նշել է նա։ «Որոշումը պետք է կայացնեն այն երկրները, որոնք Կիևում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն»։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Կիևում և ուկրաինական ռազմական նշանակության օբյեկտների մերձակայքում գտնվելու վտանգի մասին։