Եկեղեցու հարցով իշխանությունների նախաձեռնած ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին չենք մասնակցելու. Գրիգորյան

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հարցով իշխանությունների նախաձեռնած ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝  հանձնաժողովն ինքնին հակասահմանադրական է։ Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ Վեհափառին պաշտոնանկ անելու վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթը նույնպես հակասահմանադրական է, ինչի պատճառով էլ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան։

Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունները իրականությունը կեղծ օրակարգերով է լցնում՝ մինչդեռ իրական օրակագն անվտանգությունն է։

Leave a Comment