Viva Armenia-ն տեղեկացնում է, որ ցանցի ենթաբաղադրիչներից մեկի վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։
«Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter