1lurer.Թեհրանում ընթանում է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թեհրանում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի պաշտոնական հանդիպումները:
Կայացել էր Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
Կարդացել են
0 անգամ