ԱՄՆ-ը չորս տարվա դադարից հետո բելառուսական կալիումի առաջին խմբաքանակը կստանա

ԱՄՆ-ը չորս տարվա դադարից հետո բելառուսական կալիումի առաջին խմբաքանակը կստանա

ԱՄՆ-ը առաջիկա շաբաթներին կստանա բելառուսական կալիումական պարարտանյութի առաջին խմբաքանակը վերջին չորս տարվա ընթացքում։ Financial Times-ի փոխանցմամբ՝ 30 հազար տոննա հատիկավոր կալիումի քլորիդը սեպտեմբերի 15-ին բեռնվել է Սանկտ Պետերբուրգի Բրոնկա նավահանգստում և ուղարկվել ԱՄՆ։ Խմբաքանակը հոկտեմբերի 14-ին պետք է հասնի Նոր Օռլեանի նավահանգիստ։

Սա ԱՄՆ-ի կողմից 2021 թվականին բելառուսական կալիումի արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո առաջին նման մատակարարումն է։ Վաշինգտոնը 2025 թվականի դեկտեմբերից սկսել էր մեղմացնել սահմանափակումները՝ Բելառուսի հետ ավելի լայն համաձայնության շրջանակում, որը ներառում էր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment