Մայրս չի կարողանում գնալ ու եղբորս տեսակցել, որ գնա, գործը փլվելու՞ է․ Լևոն Քոչարյան

Սեդրակ Քոչարյանին տեսակցել կարող են միայն կինն ու երեխաները, մայրը, եղբայրն ու քույրը չեն կարող տեսակցել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ինչի՞ համար էլի, ի՞նչն է նպատակը, եթե մայրս, ես կամ քույրս գնանք Սեդրակին տեսնենք՝ գործը փլվելո՞ւ է։ Փաշինյանին թվում է, որ Ռոբերտ Քոչարյանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու դրանով ինչ-որ արդյունքի կհասնի՝ սխալվում է։Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում»,- նշել է Լևոն Քոչարյանը։

Leave a Comment