Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ Թենեսի նահանգում նախատեսված էր իրականացնել 50-ամյա Քրիստա Փայքի մահապատիժը։
Նա 1995 թվականին մեղավոր էր ճանաչվել Քոլին Սլեմերի սպանության մեջ՝ մի հանցագործություն, որը կատարել էր իր ընկերոջ՝ Թադարիլ Շիփի հետ համատեղ։ Մահապատժի փորձն անհաջող է անցել. երկու մահացու ներարկումից հետո Փայքը ողջ է մնացել։
Ներկայում Փայքը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Եթե բժիշկներին հաջողվի փրկել նրա կյանքը, իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն կրկին իրականացնել մահապատիժը՝ հնարավոր է արդեն 2027 թվականին։
Այնուամենայնիվ, Գերագույն դատարանը կարող է միջամտել գործին։
Մահապատժի իրականացման ձախողված փորձի հետևանքով Թենեսիի քրեակատարողական համակարգի ղեկավարը հրաժարական է տվել։