Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ինտեր»-«Լումեցանե» ընկերական խաղում

Միջազգային դադարի ընթացքում Իտալիայի Միլանի «Ինտերը» ընկերական հանդիպում է անցկացրել «Լումեցանեի» հետ: Գործող չեմպիոնը վստահ հաղթանակ է տոնել՝ 2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը. «Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։

​Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման է դուրս եկել հանդիպման 50-րդ րոպեին և րոպերեր անց հիմավորել վերջնական հաշիվը:

Leave a Comment