«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան

«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան

«Անդրանիկ Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանն իրենց շքախմբերով պտտվում, անվտանգ ապրում են, իսկ Շաքիի բնակիչ կինը ստիպված է իր երեք երեխաներին անձնապես պաշտպանել։ ՀՀ քաղաքացու անվտանգությունը մնացել է սեփական ուսերին»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքին։

«Փաստացի պետությունն իր հիմնական ֆունկցիան՝ ժողովրդի անվտանգության ապահովումը, պատվիրակել է ժողովրդին։ Բա դուք ինչի՞ համար եք, Սուրեն Պապիկյան, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ փաստացի անվտանգություն ապահովելու, կամ Անդրանիկ Սիմոնյա՛ն, դու ինչո՞վ ես զբաղված»,- հավելել է ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ դա ուժային կառույցների պատասխանատվությունն է:

«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան

Leave a Comment