Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է․ Լևոն Քոչարյան

5 Հոկտեմբերի, 2026

 

«Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից երեք չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որը դատարանում է գտնվում։ Հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս։ Նույն տրամաբանության մեջ է։

Այսպես ասեմ՝ եթե իմ դեպքում կան, օրինակ, տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, բոլորը սրա մասին գիտեն, այդ անհեթեթությունը այսպես վիզուալ երևացող է, մյուս դեպքում չկան նման տեսանյութեր, բայց հավատացեք, որ նույն տրամաբանության մեջ է այն գործը, որը կա երկուսի հետ կապված։ Այնպես որ սա միանշանակ տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։

Եղբայրս ամուր-պինդ է, նստած է, խցում է, մենակ չի։ Այնպես որ, եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է, ասենք, տղային էլ բանտարկի և սրանով ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում, և այս ամեն ինչը իրենց արդյունքը չեն տալու։ Սա միանշանակ է։

Մնացածը, հետագայում, ինձ թվում է, ավելի ակնառու ձևով կկարողանանք ցույց տալ այս ամեն ինչի քաղաքական ու շինծու բնույթը՝ արդեն նաև իրավական տեսանկյունից։ Ինչ-որ մասերով, իհարկե, հիմա խոսում ենք դրա մասին, ցույց ենք տալիս, բայց հետագայում շատ ավելի մանրամասն կկարողանանք այս ամեն ինչի մասին խոսել։ Եղբորս ես չեմ կարողանում տեսակցել, օրինակ՝ մայրս չի կարող տեսակցել եղբորս, քույրս չի կարող։ Ինչի՞ համար է էլի, ի՞նչն է նպատակը, ասենք՝ որ մայրս գնա, Սեդրակին տեսակցի, այս գործը փլվելու՞ է, հա՞, կամ որ ես…»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment