Իսպանիայում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Սանչես

Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել։ Քվեարկությունը, որն ի սկզբանե նախատեսված էր 2027 թվականին, տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին. այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը. հայտնում է DW-ն:

«Ժամանակն է, որ իսպանացիները որոշեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում»,- ասել է քաղաքական գործիչը։

 Սանչեսը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ իր կառավարությունը մտադիր է պաշտոնավարել մինչև քառամյա ժամկետի ավարտը։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ին, սոցիալիստների առաջնորդ Սանչեսի գլխավորած փոքրամասնության կառավարությունը պարտություն կրեց խորհրդարանում. օրենսդիրները մերժեցին Իսպանիայում բնակարանային ճգնաժամը հաղթահարելու նպատակով նրա առաջարկած միջոցառումները։ Դրանից հետո վարչապետը հանգստյան օրերն անց կացրեց՝ խորհրդակցելով իր մերձավորագույն խորհրդականների հետ։

Leave a Comment