Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային թիմ վերադառնալու հարցը պետք է որոշի հենց ֆուտբոլիստը։ Նրա խոսքով՝ Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշ է, հատկապես երեխաների համար։
Ժեզուշը նշել է, որ իր և Ռոնալդուի միջև ստեղծված իրավիճակը չափազանցված է ներկայացվել։
«Ես ցանկանում եմ, որ նա մնա հավաքականում։ Նա գիտի, որ կարիերան մի օր ավարտվելու է, բայց ես կցանկանայի, որ նա ազգային թիմում ավարտի կարիերան այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Որոշումը նրանն է»,- ասել է մարզիչը։
Ժեզուշի խոսքով՝ Ռոնալդուն իրեն անհրաժեշտ է անկախ նրանից՝ խաղում է, թե ոչ։
«Առաջին անգամ նրան հավաքական հրավիրելիս ասացի՝ դու ինձ պետք ես։ Խաղում ես, թե ոչ՝ դու ինձ պետք ես։ Հիմա էլ նույնն է»,- նշել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
