
Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա համապատասխան հայտարարությունն արել է հոկտեմբերի 2-ին Պատգամավորների քոնգրեսի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից, երկրի կառավարության հաստատած՝ բնակարանային ոլորտին վերաբերող երկու հրամանագրերին չաջակցելուց հետո։ «Ես որոշել եմ հենց այս առավոտ հրավիրել Նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ խորհրդարանն արձակելու և նոր ընտրություններ նշանակելու համար, որոնք կանցկացվեն նոյեմբերի 29-ին»,- ասել է վարչապետը։
Նշենք որ արդեն մի քանի օր է՝ Իսպանիայի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվում՝ երկրում խորացող բնակարանային ճգնաժամի ֆոնին: