Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 05)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր, 

Հայաստան՝ Ուսուցչի օր, Պակիստան՝ Ուսուցիչների օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր, Վանուատու՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1935 –ծնվել է  ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:

2002-Ազգային միաբանություն կուսակցության երրորդ համագումարը որոշել է 2003 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին: 

2007-  երեկոյան Թատրոնի 7 կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա և համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

2011– վախճանվել է նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը հանդիսացող Վանուշ Խանամիրյանը:

2011-սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը, որը ունի տարեկան 3.5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորություն, իսկ ներդրումը եղել է 160 միլիոն դոլար:

2012 –վախճանվել է  կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:

2019-4 երիտասարդներ ձվեր են նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանը այցելել է Արցախ և խորհրդակցություն անց կացրել Արցախի նախագահ Արաիկ Հարությունյանի և բարձրագույն սպայակազմի հետ: Երեկոյան նա կոչ է արել վերջին տարում ծառայությունը ավարտած բոլոր երիտասարդներին կամավոր մեկնել ճակատ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 – Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:

1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այդ օրը սկսել է նշվել որպես Հանրապետության տոն:

1502 —Քրիստոֆոր Կոլոմբոսը հայտնագործել է Կոստա-Ռիկա կղզին:

1713 – ծնվել է ֆրանսացի  փիլիսոփա Դենի Դիդրոն:

1728 –ծնվել է ֆրանսիացի արկածախնդիր, դիվանագետ և հետախույզ Շեվալիե դը Էոնը, որը իր ամբողջ գիտակից կյանքի մեծ մասը անց է կացրել կանացի կերպարում: 

1793-Ֆրանսիայի ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:

1813 –վախճաանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսենը:

1823 –Անգլիայում սկսել է հրապարակվել  աշխարհում առաջին  «Լանցետ» բժշկական ամսագիրը:

1848 –վախճանվել է  գերմանա-ֆրանսիական  կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:

1864 – Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:

1864 – ծնվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը հանդիսացող Լուի Ժան Լյումիերը:

1902 –ծնվել է ամերիկացի ռեստորատոր և  ռեստորանների ցանցի ստեղծող Ռեյ Կրոկը: 

1910 – Պորտուգալիան դարձել է հանրապետություն:

1918 –վախճանվել է  ֆրանսացի  օդաչու Ռոլան Գարոսը:

1930 –Արկտիկայի հետազոտող Գեորգի Ուշակովը ավարտել է Հյուսիսային Երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին  բարձրացրել է խորհրդային դրոշը:

1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:

1954 – Իտալիան և Հարավսլավիան բաժանել են Տրիեստի մոտակա տարածքը:

1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:

1976 – ծնվել է չեչեն գեներալ Ռամզան Քադիրովը:

1986– Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս 2-րդի այցի կապակցությամբ բացօթյա համերգ է տվել, որին ներկա են եղել  մոտ 800 000 մարդ:

1994– սկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել ուսուցիչների օրը:

2000– Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:

2011 –վախճանվել է  ամերիկացի  գործարար, Apple Inc. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:

2014 –վախճանվել է թատերական ռեժիսյոր և դերասան, Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը:

Կ.Խաչիկյան



Leave a Comment