Մեր բարձրաձայնած բոլոր խախտումներն ու խնդիրները տեղ են գտել ԵԽԽՎ զեկույցում․ Լևոն Քոչարյան

5 Հոկտեմբերի, 2026

 

«Ինչպես գիտեք, նախորդ շաբաթ զեկույց ներկայացվեց միջազգային դիտորդների՝ Հայաստանի ընտրությունների հետ կապված։ Ես ինքս ներկա էի՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ այնտեղ՝ Հայաստանից, ու հետաքրքիրն այն է, որ այն բոլոր խնդիրները, այն բոլոր խախտումները, որի մասին մենք բարձրաձայնում էինք, դրանց մեծ մասը տեղ են գտել նաև զեկույցում, ու չնայած նրան, որ իշխանությունները ամեն կերպ հերքում էին այս բոլոր խախտումների մասին, բայց այդ ամեն ինչը իրականում տեղ է գտել։ Հատկապես կարևոր եմ համարում, որ հստակ նշվել է, որ կա ընտրովի քաղաքական հետապնդումներ, և ասում էր, որ սրանք պետք է վերջացվեն, իշխանությունների կողմից պետք է վերջ տրվեն այս ամեն ինչին։

Հստակ ֆիքսված էր նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված խնդիրը, ու զեկույցում հստակ ասվում է, որ անհասկանալի են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները՝ այդ տեղամասերում վերահաշվարկ չանցկացնելու մասով։ Հստակ գրված էր նաև չարաշահումների մասով՝ ադմինիստրատիվ ռեսուրսի, հստակ նաև նշված էր այն փոփոխությունները, այսպես ասած, սոցիալական կաշառքը, որն իշխանությունները արել են մինչև ընտրությունները, նախընտրական շրջանում, հատկապես առողջության ապահովագրության մասին էր նշվում, թոշակների բարձրացման, վարորդական իրավունքների հետ կապված հարցերը։

Նաև հստակ նշված էր, որ իշխանական հավաքներին մարդիկ մասնակցում էին նաև ճնշման տակ և ստիպողաբար, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության կողմնակալ լուսաբանումը՝ ի օգուտ իշխանությունների և Քաղաքացիական պայմանագրի։

Թվում էր, թե այս ամեն ինչից պետք է այս իշխանությունը հետևություններ աներ, բայց մենք տեսանք նաև, որ օրեր առաջ մեր ընկերը, դաշինքի անդամ Արթուր Օհանյանն է կալանավորվել, մեկ ամսով կալանք են տվել։ Կրկին շինծու քաղաքական հետապնդում է, որը մենք կապում ենք նաև առաջիկայում Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, որովհետև Արթուր Օհանյանը Վանաձորում է և հնարավոր է ակտիվ մասնակցություն ունենար գործընթացներին»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment