ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական մոտ 200 մլրդ դոլարի ակտիվներ

ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական մոտ 200 մլրդ դոլարի ակտիվներ


 

Հայկական ժամանակ. Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել սառեցված ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ, հաղորդում է Euronews-ը։


 


ԵԽ պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին վերաբացել այս հարցը։


 


Նրանք առաջարկում են ռուսական ակտիվները Euroclear-ից փոխանցել ԵՄ հատուկ մեխանիզմ, որի միջոցով միջոցները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելու համար։


 


Նոր մեխանիզմը նաև կբաշխի Ռուսաստանի կողմից հնարավոր դատական հայցերի և պատասխան միջոցառումների հետ կապված իրավական և ֆինանսական ռիսկերը ԵՄ երկրների միջև։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment