Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը

Թրամփը քննադատել է ԱՄՆ-ում ընտրությունների ձայների հաշվարկի գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում անդրադարձել է Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ձայների հաշվարկին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների հրապարակման հետ։

«125 միլիոն մարդ այսօր քվեարկել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Արդյունքները հրապարակվեցին քվեարկության ավարտից անմիջապես հետո՝ նույն օրը»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ Դետրոյթում, Ֆիլադելֆիայում, Կալիֆոռնիայում և ԱՄՆ բազմաթիվ այլ քաղաքներում ու նահանգներում, իր խոսքով, ավելի փոքր թվով ձայների հաշվարկը երբեմն շաբաթներ է տևում։

«Ամերիկայում քվեարկությունը կոռումպացված Է»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment