
Հայ-ռուսական հարաբերությունների ու Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «ՌԴ-ից ամսական տրանսֆերտների քանակը հասել է 1 մլրդ դոլարի: Իրենք մեզ պահում են: Բա հիմա դու էս ապերախտությունը որ անում ես, պիտի հասկանաս չէ՞՝ դաժան պատասխան կլինի: Փոխի՛ր արտաքին քաղաքականությունդ… Կարաս Ֆրանսիայի հետ բարեկամություն անել, բայց մի ասա՝ նրա արածը… պարզ չէ՞ր, որ Զելենսկու՝ Երևանից արված պրովոկացիան՝ «Մոսկվան կռմբակոծեմ», սարքել էին եվրոպացիք»: