Ֆրանսիայում ցուցարարները ջարդուփշուր են արել տասնյակ ուսումնական հաստատություններ


Միջազգային


Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների լայնածավալ բողոքի ակցիաների հետևանքով 24 ուսումնական հաստատություն հրկիզվել կամ թալանվել է։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի ավելի քան 400 դպրոցներում առկա ուսուցումը չի վերսկսվի՝ ամբողջ երկրում ավագ դպրոցի աշակերտների շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։

Դպրոցականների բողոքի ակցիաները նախորդ շաբաթ սկսվել են Իլ-դը-Ֆրանս մայրաքաղաքային շրջանում և այժմ տարածվել են ամբողջ Ֆրանսիայում։

Ցուցարարները բողոքում են ուսուցիչների պակասի, գերբեռնված դասացուցակի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից ավելի քան 5 հազար մարդ ոստիկանությունը ձերբակալել է։


Leave a Comment