Հարավային Կորեայում նավ է շրջվել. երկու մարդ անհետ կորել է – armeniatoday.am

Հարավային Կորեայի Չեջու կղզու ափերի մոտ շրջվել է 11 մարդ տեղափոխող ձկնորսական նավ, հայտնել է Yonhap-ը։

Իշխանությունների տվյալներով՝ 9 մարդ փրկվել է, իսկ 2-ը համարվում են անհետ կորած։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:04-ին (Երևանի ժամանակով՝ 22:04-ին)։ Մերձակայքում գտնվող նավերը փրկել են անձնակազմի 9 օտարերկրյա անդամների՝ 8 ինդոնեզացու և 1 վիետնամցու։ Հաղորդվում է, որ փրկվածների վիճակը կայուն է։

Ըստ Առափնյա պահպանության ծառայության տվյալների՝ անհետ կորածները նավի հարավկորեացի կապիտանն են և անձնակազմի ինդոնեզացի մեկ անդամ։

Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ուղղաթիռներ և պարեկային նավեր՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Leave a Comment