ԱՄՆ-ը առաջարկել է մինչև հոկտեմբերի վեր ռուս-ուկրաինական հանդիպում անցկացնել

ԱՄՆ-ը առաջարկել է մինչև հոկտեմբերի վեր ռուս-ուկրաինական հանդիպում անցկացնել

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան վարչակազմն առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջ անցկացնել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ևս մեկ հանդիպում:

Նա նշել է, որ շաբաթ օրը «զրուցել է ամերիկյան բանակցային խմբի հետ» և հաստատել, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել նման խորհրդակցությունների անցկացմանը:

«Ամերիկյան կողմն այսօր կապի մեջ է Ուկրաինայի, Ռուսաստանի հետ և առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջ տեխնիկական մակարդակով հանդիպում անցկացնել եռակողմ ձևաչափով»,- ասել է նա՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Խոսելով բանակցությունների անցկացման հնարավոր վայրի մասին՝ Զելենսկին հայտնել է, որ Կիևը «բաց է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ ամերիկյան կողմից առաջարկված մեկ այլ երկրի տարբերակի համար»:

«Գիտեմ, որ նրանք դա առաջարկելու են ռուսական կողմին կամ արդեն առաջարկել են: Սպասելու ենք պատասխանին»,- հավելել է նա:

Զելենսկին չի հստակեցրել, թե ամերիկացի կոնկրետ որ ներկայացուցիչների հետ է զրուցել, սակայն Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ վարչակազմի ջանքերը նախկինում համակարգում էին Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ստիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Կուշները:

 

Leave a Comment