05.10.2026 | 10:01
Ադրբեջանն այս հատվածում ՀՀ տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, իմ հաշվարկներով, օկուպացրել է ավելի քան 70 քառ. կմ։
Բաքուն այս տարածքում նշանակալի ինժեներական աշխատանքներ է իրականացրել առնվազն 2022-2023 թթ.։
Իմ ուսումնասիրած արբանյակային նոր լուսանկարները (2026 թ. հուլիս-սեպտեմբեր) ցույց են տալիս նոր և ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքներ։
Աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և ամրապնդում) վկայում է ոչ թե առանձին գործողությունների, այլ դիրքային ենթակառուցվածքի համալիր զարգացման մասին։
Աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից մոտ 1,2 կմ – 6 կմ հեռավորության վրա (համաձայն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1974 թ. տոպոգրաֆիկ քարտեզի՝ սա բացահայտ Հայաստանի տարածք է)։
Ի գիտություն․
Այս ամենը՝ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզներով սահմանազատում իրականացնելու պայմանավորվածություններից, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։
Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ