
Բրազիլիայում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին։
Բարձրագույն ընտրական դատարանի (որը կատարում է ԿԸՀ-ի գործառույթները) պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99,70%-ի մշակման արդյունքում առաջին փուլում հաղթել է սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն՝ ստանալով ընտրողների ձայների 47,09%-ը (նրա օգտին քվեարկել է ավելի քան 56 մլն մարդ)։ Գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրորդ տեղում է՝ 45,09% արդյունքով՝ ստանալով ավելի քան 53,6 մլն ձայն։ Պահպանողական ընդդիմության ներկայացուցչի առավելությունը գործող նախագահի նկատմամբ կազմում է 2 տոկոսային կետ, ինչը համարժեք է գրեթե 2,39 մլն ձայնի։
Բրազիլիայի նախագահական ընտրությունների վճռորոշ՝ երկրորդ փուլը նշանակված է հոկտեմբերի 25-ին։