Հայաստանում հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +19-21 աստիճան, երեկոյան՝ +14-16 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +13-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-19 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +12-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +14-18 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-17 աստիճանի, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +19-21 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-22 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +20-22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +19-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +9-13, նախալեռնային շրջաններում՝ +14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ +19-23 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 16 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
