
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Ֆադավին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն Իրանի ափերից մոտ 1000 կմ հեռացել են, հայտնում է Press TV հեռուստաալիքը։
«Ամերիկացիները փախել են և մեր սահմաններից ավելի քան 1000 կմ հեռացել են։ Դա նրանց ընտրությունը չէր․ դա տեղի ունեցավ Իսլամական Հանրապետության հզորության և ԻՀՊԿ ցամաքային զորքերի ուժի շնորհիվ»,- ասել է Ֆադավին՝ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հայտնել է, որ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում առաջին անգամ ոչ մի ամերիկյան նավ չի մնացել։