Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին

Հայաստանի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Տաշքենդում Միրաբրոր Ուսմանովի հիշատակին նվիրված մրցաշարում հետխաղային 11 մետրանոց հարվածների շարքում հաղթել է Ռուսաստանին։

Հիմնական ժամանակում թիմերը գոլ չեն խփել, և հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածների շարքում, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթել է 5:3 հաշվով։

Երկու հավաքականների համար սա մրցաշարում երկրորդ խաղն էր։

Ռուսաստանը մրցաշարում ներկայացնող թիմը հոկտեմբերի 2-ին 3:1 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիային, իսկ Հայաստանը 1:5 հաշվով զիջել էր Ուզբեկստանին։

Մրցաշարի վերջին խաղում՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի, իսկ Ռուսաստանը՝ մրցաշարի տանտեր Ուզբեկստանի հավաքականի հետ։

Leave a Comment