
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի Բաբային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, ըստ էության, շարունակվում են:
Նա հավելել է. «Ամերիկացիների հետ բանակցությունները երբեք հաջող չեն եղել, և պատճառն այն է, որ ամերիկացիները մեզ հետ անկեղծորեն չեն բանակցում… Մենք երբեք չենք հասնի համաձայնության Միացյալ Նահանգների հետ»։
Խոսնակը նշել է, որ Թեհրանը պետք է Վաշինգթոնի հետ խոսի ուժի և հեղինակության դիրքերից, և այդ դեպքում ԱՄՆ-ն «կզիջի» Իսլամական Հանրապետության պահանջներին։
Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները միջնորդների միջոցով Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ։
«Արաղչիի կողմից Նյու Յորքում ներկայացված առաջարկը՝ Իրանի յոթօրյա ծրագիրը, ուղարկվել է Միացյալ Նահանգներին միջնորդների միջոցով, և նրանք ներկայացրել են իրենց տեսակետները այս ծրագրի վերաբերյալ»,- կիրակի օրը ասել է Ղարիբաբադին։
Նա ասել է, որ ԱՄՆ-ի արձագանքը ներքին վերանայման փուլում է, և Իրանն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի համապատասխան ալիքներով, հենց որ պատրաստ լինի։
Ղարիբաբադին հավելել է, որ Իրանը շարունակում է պատրաստ լինել «այլ սցենարների»,՝ առանց մանրամասներ հաղորդելու։