Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը

Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող՝ ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը։

Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը երկրորդ տուրում մրցեց Ռուսաստանի Մ-20 հավաքականի հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 5:3: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 1:5 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի հասակակիցներին։
Վերջին տուրում հայ ֆուտբոլիստների մրցակիցը հոկտեմբերի 6-ին կլինի Սաուդյան Արաբիայի թիմը։

Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը

Leave a Comment