Թուրքիայում իրար հաջորդող երեք երկրաշարժ է գրանցվել – armeniatoday.am

Թուրքիայի Ադանա և Օսմանիե նահանգներում հոկտեմբերի 4-ին երեք երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենաուժգինը՝ 5,2 մագնիտուդով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։

AFAD-ի տվյալներով՝ Ադանայի Սաիմբեյլի շրջանում գրանցվել է 4,8, այնուհետ 4,9 մագնիտուդով երկրաշարժ։ Օսմանիեի Սումբաս շրջանում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ AFAD-ի և համապատասխան կառույցների խմբերն անմիջապես սկսել են տարածքների ստուգումները։

«Այս պահի դրությամբ որևէ բացասական հետևանք չի արձանագրվել։ Մեր խմբերը շարունակում են աշխատանքները»,- նշել է նա։

Leave a Comment