Երկրաշարժեր՝ Թուրքիայում • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Երկրաշարժեր` Թուրքիայում

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելյան Օսմանիե նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգները։

«Ժամը 14:43-ին (Երևանի ժամանակով 15:43) Օսմանիե նահանգում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սումբաս գյուղի մոտակայքում», – հայտնել են թուրք սեյսմոլոգները։ Էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։

Մի քանի րոպե առաջ հարևան Ադանա նահանգում գրանցվել են ևս երկու երկրաշարժ՝ 4.9 և 4.8 մագնիտուդով։

Leave a Comment