«Այն, ինչ նա արել է, բացառիկ է». Զիդանը՝ Ռոնալդուի մասին

«Այն, ինչ նա արել է, բացառիկ է». Զիդանը՝ Ռոնալդուի մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան՝ ընդգծելով, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ձեռքբերումներն առանձնահատուկ են։

Ազգերի լիգայի՝ Բելգիայի դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում Զիդանին հարցրել են՝ արդյոք նա կիսում է այն տեսակետը, թե Ռոնալդուն կարիերայի վերջին շրջանում անհաջող փուլ է ունեցել։

«Ո՛չ։ Կարծում եմ՝ նրան պետք է շնորհավորել իր հիանալի կարիերայի համար։ Այն, ինչ նա արել է, բացառիկ է»,– պատասխանել է Զիդանը։

Ֆրանսիացի մարզիչը նաև անդրադարձել է Ռոնալդուի՝ Կոպենհագենում Պորտուգալիայի հավաքականի ճամբարից վերջերս հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ դրա վերաբերյալ ավելորդ շահարկումների կարիք չկա։

«Ես բախտ եմ ունեցել նրան ինձ հետ ունենալու։ Նա ինձ հնարավորություն է տվել անհավանական հաջողությունների հասնել, ուստի ես խոնարհվում եմ Կրիշտիանուի առաջ։ Ես միշտ մեծ հարգանք եմ ունենալու նրա, ինչպես նաև բոլոր այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց հետ երկար ժամանակ եմ աշխատել։ Բայց հատկապես՝ Կրիշտիանուի, որը մեզ այնքան շատ հաղթանակներ պարգևեց»,– ասել է Զիդանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment