Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակի վերելակը խափանվել է․ 20 մարդ է արգելափակվել դիտահարթակում և ռեստորանում

Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակի վերելակը խափանվել է․ 20 մարդ է արգելափակվել դիտահարթակում և ռեստորանում
armtimes.com Վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում։


 


Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։


 


Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։


 


Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։

















Կարդացել են
30 անգամ

Leave a Comment