«Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել, ուղղակի չեն ասում»։ Այս տեղեկությունն եմ ստացել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Շաքիում զինված ադրբեջանցի են բռնել։ Հակված եմ հավատալ տեղեկությանը, ասեմ, թե ինչու:
Արդյո՞ք մենք կիմանայինք, որ Հայաստանի տարածք է ներթափանցել զինված ադրբեջանցի զինծառայող, եթե նա չկրակեր հայ ընտանիքի վրա։ Ես կարծում եմ, որ չէինք իմանա։
Այդ օրերին կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստ է եղել, և հենց այդ ժամանակ էլ պետք է որոշված լիներ՝ ինչպես վարվել Հայաստանի տարածք մտած ադրբեջանցու հետ։ Ենթադրում եմ՝ նպատակն իսկապես եղել է նրան սուսուփուս հետ վերադարձնելը՝ առանց հանրային աղմուկի, որպեսզի նախ չփլուզվեր «առանց խրամատ անվտանգ սահմանների» եւ «հաստատված խաղաղության» մասին խոստումները, եւ հետո, որ գերիների փոխանակման հանրային պահանջ չձեւավորվեր։
Հիմա, երբ ԱԱԾ-ն հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք մեկից ավելի ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման մասին տեղեկությունը, ես այդ հերքմանը չեմ հավատում։ Ենթադրում եմ՝ մինչև Շաքիի դեպքը բռնել են ու սուսուփուս հետ վերադարձրել:
Այս պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր կողմն այն է, որ Հայաստանի պետական սահմանը հսկում են և՛ ԱԱԾ-ն, և՛ ՊՆ-ն, սակայն, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հայկական կողմը տեղեկացել է Ադրբեջանի ԱԱԾ-ից։
Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի խոստացած անվտանգ Հայաստանի մասին․ մեր պետությունն իր սահմանը հատած զինված անձի մասին տեղեկությունը ստանում է Ադրբեջանի հատուկ ծառայությունից։
Կարդացել են
781 անգամ