Այնթապում մոպեդով վթարի ենթարկված 14-ամյա աղջիկը մահացել է – armeniatoday.am

Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցում մահացել է երկու օր առաջ Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 14-ամյա Միլենա Սողոյանը։ Աղջկա մահվան մասին հայտնել է Այնթափի թիվ 1 դպրոցը, որի սանն էր նա։

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սանի անժամանակ մահվան մասին։ Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան»,- ասվում է դպրոցի հաղորդագրությունում։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20։15-ի սահմաններում, Այնթապ գյուղի 10-րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել էին Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և 14-ամյա անչափահաս աղջկա վարած մոպեդը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր։ Դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները մոպեդի վարորդին առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ 

Leave a Comment