ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ պատգամավորներն այցելել են ադրբեջանու կողմից վիրավորված կնոջը։
«Երեկ` վիրահատությունից հետո, այցելեցինք Անիին։ Վիճակը կայուն էր ,բուժանձնակազմը` շատ հոգատար։ Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ` պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք` Անին հնարավորինս շուտ կապաքինվի»։
