
Հորմուզի նեղուցում լցանավ է կրակի տակ ընկել, հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO):
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Տանկերի կապիտանը հայտնել է, որ նավի մեջ ընկել է անհայտ արկ, որը վնասել է շարժիչի սրահը», – ասվում է հայտարարության մեջ։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։