Իրական առաջնորդությունը սկսվում է ներսից… ստեղծե՛ք ձեր աշխարհը և հավատացե՛ք դրան, սիրելի՛ կանայք…Մարգարիտա Գրիգորյան

Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Իրական առաջնորդությունը սկսվում է ներսից

Կնոջ համար այն սկսվում է այն պահից, երբ նա համարձակվում է հավատարիմ մնալ ինքն իրեն, լսել իր ներքին ձայնը և փոխել իր շուրջ եղած իրականությունը։

Օրեր առաջ ունեցած իմ հանդիպումը շատ հետաքրքիր և իսկապես համարձակ կանանց հետ ևս մեկ անգամ ապացուցեց այս թեմայի կարևորությունը։

Կինն առաջնորդ է ոչ միայն այն ժամանակ, երբ ղեկավարում է թիմ կամ զբաղեցնում պաշտոն։

Նա առաջնորդ է, երբ՝ • փոխում է մտածողությունը • փոխում է մարդկանց կյանքերը • փոխում է ապագան

Նա պետք է ճանաչի և գիտակցի իր արժեքը, իր տեղը, իր ազդեցությունն ու իր ուժը։

Այս պատկերացումը պետք է ապրի հաջորդ սերունդների մտածողության մեջ և դառնա նրանց արժեքային համակարգի անբաժանելի մասը։ Միայն այդ դեպքում կազատվենք կանանց համար հորինված քվոտաներից և կհասնենք իրական հաջողությունների։

Ամենակարևորը՝ կանայք պետք է դադարեն փորձել տեղավորվել այն աշխարհում, որը ստեղծվել է առանց նրանց։

Ուրեմն՝ ստեղծե՛ք ձեր աշխարհը և հավատացե՛ք դրան, սիրելի՛ կանայք»։ 

Բաժանորդագրվեք Մարգարիտա Գրիգորյանի տելեգրամյան ալիքին՝ այս հղումով

Leave a Comment